Sunday, 21 06 2026
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են

ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ

Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները» թեմայով:

Շնորհավորելով տոների առթիվ` Պաշտպանը կարևորել է գիտելիքներ ստանալու մոտիվացիան և կոչ արել ձեռքբերածով երբեք չբավարարվել: Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած և պաշտպանած ավագ սերունդը, և որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը: Այնուհետև Ռ.Մելիքյանը խոսել է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, Արցախում դրանց պաշտպանվածության վիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Պաշտպանի գործունեության մասին: Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարևորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարևոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ և հետևություններ կատարել:

Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների և ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:

Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յու.Հայրապետյանը: Օմբուդսմենը հավելել է, որ շարադրությունները գնահատելիս կարևորվելու են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ստեղծագործական մոտեցումը, շարադրանքի անմիջականությունն ու տրամաբանականությունը, ինչպես նաև աշխատանքի ինքնուրույնությունը, իսկ լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձևով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչև նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ:

 

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
01.09.2016թ .

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում