Դիլմա Ռուսեֆը Բրազիլիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև, որը եզրափակել է խորհրդային պոետ Վլադիմիր Մայակովսկու «Դե, ինչ» (1927թ.) բանաստեղծությունից մեջբերմամբ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ես ուզում եմ իմ խոսքն ավարտել ռուս պոետ Մայակովսկու հիասքանչ ստեղծագործությունից հատվածով. «Մենք ուրախանալու բան չունենք, բայց տխրելու էլ: Փոթորկոտ է պատմության ջուրը»»,- հայտարարել է նա:
Երեկ սենատորները ձայների մեծամասնությամբ հեռացրել էին Ռուսեֆին Բրազիլիայի նախագահի պարտականությունների կատարումից։ Ռուսեֆը նման գործողությունն անվանել էր խորհրդարանական հեղաշրջում և խոստացել շարունակել քաղաքական գործունեությունը։ Նախագահի պարտականությունները ստանձնել է նախկին փոխնախագահ Միշել Թեմերը։ Նա կղեկավարի Բրազիլիան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝ մինչև Ռուսեֆի նախագահական ժամկետի ավարտը։









































