Կասկածելի սպիտակ փոշի է գտնվել Թրամփ-թաուերի նկուղի փոստային բաժանմունքում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ շենքում տագնապ է հայտարարվ¬ել, սակայն մարդկանց տարհանում չի իրականացվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները վստահություն են հայտնել, որ փոշին անվտանգ է։ Փոշին ուղարկվել է փորձաքննության։ Տուժաժների մասին չի հաղորդվում։
Համանման դեպք էր տեղի ունեցել նաև այս տարվա ապրիլին։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ նույն շենքում տեղակայված նախընտրական շտաբ էր ուղարկվել սպիտակ փոշիով նամակ, որը, ինչպես պարզվել է, իրենից վտանգ չի ներկայացրել։









































