Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հանդիպել է նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հրաժարականի մասին։
Հաղորդվում է, որ Էֆքան Ալան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2 տարի և 8 ամիս։ Այդ ընթացքում Թուրքիայում կատարվել է 17 ահաբեկչական խոշոր հարձակում։
Այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 580 մարդ։ Ահաբեկչական այդ հարձակումներն իրականացրել էն ԴԱԻՇ-ը, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK), «Քրդստանի ազատագրման բազեները» (TAK):










































