Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ներողություն է խնդրել խաղընկերներից և թիմի մարզչական շտաբից` իր խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 2 խաղում ոչ-ոքի գրանցելուց հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ թիմը պետք է բարելավի իր խաղը, եթե չի ցանկանում պայքարել Պրիմերայում տեղը պահպանելու համար:
Գրիզմանի այդ խոսքերը դժգոհություն են առաջացրել ակումբում: Նրա խաղընկեր Սաուլ Նյիգեսը հայտարարել է, որ Անտուանը պետք է մտածի, թե ինչ է խոսում:









































