«Գազպրոմ» ընկերությունը «Հյուսիսային հոսք-2» նախագծում ներդրել է 400 միլիոն եվրո, հայտնում է TASS-ը: Այդ մասին հեռախոսակոնֆերանսի ժամանակ հայտնել է «Գազպրոմի» ֆինանսատնտեսական վարչության պետ Ալեքսանդր Իվաննիկովը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով 2015 թվականի ծախսերը, մինչև տարեվերջ գումարը կհասնի 600-700 միլիոն եվրոյի:










































