Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ոզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին շնորհավորել է Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ և ցանկացել է քաջ առողջություն, ասված է հանրապետության կառավարության կայքում, հայտնում է gazeta.ru-ն:
Ինչպես նշված է կայքում՝ Պուտինը Քարիմովին ցանկացել է «քաջ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ», իսկ Ուզբեկստանի քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում:
Օգոստոսի 29-ի երեկոյան հաղորդվել է, որ Քարիմովը երկուշաբթի մահացել է կաթվածից: Սակայն, Ուզբեկստանի նախագահի աշխատակազմից աղբյուրը լուրը չի հաստատել:










































