Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները 7 բեռնատար են հրկիզել:
Միջադեպը գրանցվել է երեկ առավոտյան՝ ժամը 08.00-ին, Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհին գտնվող Բուզլուփընարի թունելներում, որոնք գտնվում են Բիթլիսից 20 կմ հեռավորության վրա:
Քուրդ զինյալների խումբը կասեցրել է թունելների շրջանում մեքենաների երթևեկությունը, բեռնատարներից իջեցրել են նրանց վարորդներին, կազմակերպության քարոզչություն են իրականացրել նրանց շրջանում, ապա հրկիզել են թունելներից մեկի մուտքի մոտ ու թունելում գտնվող 7 բեռնատարներ և հեռացել դեպքի վայրից:










































