Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են վրաց-ադրբեջանական համագործակցության խորացման հեռանկարները:
«Մեր հարաբերությունները հենված են պատմության, եղբայրության ու բարիդրացիության վրա: Այսօր մենք ակտիվ երկխոսություն ենք վարում քաղաքականության, տնտեսության բոլոր ուղղություններով: Այդ նախագծերը իրականացվում են հաջողությամբ, օգտակար են լինում մեր երկրների ու ժողովուրդների համար: Վստահ եմ, որ ձեր այցը կխորացնի մեր կապերը»,- ասել է Ալիևը:
Կվիրիկաշվիլին էլ հույս է հայտնել, որ Վրաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները կխորացվեն. «Մենք ամեն կերպ նպաստում ենք մեր բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, որոնք իսկապես կրում են ռազմավարական բնույթ»:










































