Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի տանկը «Եփրատի վահան» գործողության ժամանակ երեկ խոցվել է Ջերաբլուսի շրջանում:
Միջադեպը գրանցվել է ժամը 19:00-ի մոտ, երբ ԴԱԻՇ-ի զինյալները կրակել են և հրթիռով թուրքական տանկ խոցել: Բացի դրանից՝ նրանք ծանր գնդացիրներից կրակել են Սիրիական ազատ բանակի ուժերի վրա:
Նման պայմաններում թուրքական կողմը օգնության խնդրանքով դիմել է օդում գտնվող ամերիկյան ինքնաթիռներին, սակայն վերջիններս չեն ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը, թուրքական կողմի խնդրանքը մնացել է անարձագանք:










































