Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումների հետևանքով հուլիսի 15-ին սպանվել է նվազագույնը 130 մարդ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը, զոհվածներից 10-ը զինծառայողներ են:
Մարտերը տեղի են ունեցել Գոմա քաղաքից ոչ հեռու:
Հակամարտության ժամանակ կողմերն օգտագործել են նաև տանկեր, հրանոթներ:
Գործակալության տվյալով՝ բախումների շրջանից փախել են ավելի քան 1000 մարդ:
Կառավարական ուժերի հետ բախումներին մասնակցել են «Մարտի 23-ի շարժման» զինյալներ: Իշխանությունների ներկայացուցիչը պատմել է, որ զինվորականներին հաջողվել է ձերբակալել մոտ 12 ապստամբի:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, այդ բախումը դարձել է վերջին մի քանի ամսվա ընթացքում ամենաարյունալին:










































