Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովում Գերմանիայի ներկայացուցիչ Գյունթեր Օթթինգերի այն հայտարարությունը, թե Թուրքիան հազիվ թե դառնա ԵՄ-ի անդամ, քանի դեռ այդ երկրում նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Չելիքը դա որակել է որպես «մշակութային ռասիզմ»: Օթթինգերը կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Թուրքիայի նախագահի պաշտոնից Էրդողանի հեռանալը:
Նա նաև հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մոտ ժամանակներս չի վերացվի:










































