Տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ բալկանյան երթուղով հայտնվում են Եվրոպայում՝ չնայած այս տարվա մարտին դրա փակմանը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Միջանցքի փակումը զգալիորեն նվազեցրել է մայրցամաք ներթափանցող փախստականների թիվը, սակայն պարբերականի տվյալներով՝ մարտից Սերբիայի միջոցով Եվրոպա է ներթափանցել 24.790 մարդ։
Շատերը նախընտրում են Եվրոպա ուղևորվել Բալկաններով՝ Թուրքիայից հունական կղզիներ ուղևորվելու փոխարեն։
Մի շարք փորձագետների կարծիքով՝ բալկանյան երթուղու փակումը չի արդարացրել իրեն։ Այն փախստականներին ստիպել է փնտրել Եվրոպա տանող ավելի վտանգավոր ուղիներ, ավելացրել է մարդկանց տառապանքները, ովքեր պաշտպանության ու հոգածության կարիք ունեն, ինչպես նաև մեծացրել է մաքսանենգների աշխատանքը։









































