ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Wired ամսագրի նոյեմբերյան համարի հրավիրված խմբագիրը, որում կուսումնասիրվի ապագայում IT-տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքականության վրա:
Ամսագրի հրապարակման մեջ ասվում է, որ «դա կլինի առաջին դեպքը, երբ Wired-ի հրավիրված խմբագիրը կլինի գործող նախագահը»: Նոյեմբերյան համարի թեման է՝ «Հնարավորությունների սահմանները»:
Ամսագրի համարը հոկտեմբերի 18-ից հասանելի կլինի թերթերի մի շարք կրպակներում, Wired ամսագրի կայքում, նաև պլանշետային սարքերի համար տարբերակում: Ամսագիրը երկրի ամբողջ տարածքում վաճառքի կդրվի հոկտեմբերի 25-ին:









































