Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը պետք է վերացնի ամենաուշը մինչև հոկտեմբեր:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԵՄ-ն խոստացել է Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը, ինչպես նաև ֆինանսական օգնություն հատկացնել երկրում ապաստանած սիրիացի փախստականներին, և որ այժմ այդ խոստումները կատարելու ժամանակն է:
Չավուշօղլուն սպառնացել է, որ հակառակ դեպքում Թուրքիան չի շարունակի միայնակ դեմ կանգնել փախստականների հոսքին:









































