Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարում վստահ հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:
Արսենը 4:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիզբեկովի նկատմամբ:







































