Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարվի «Նապոլի»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի՝ փարիզյան ակումբ տեղափոխության մասին:
Կավանին արդեն բուժզննում է անցել ՊՍԺ-ում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «էլ մատադոր»-ն անցկացրած 43 խաղում խփել է 38 գոլ:








































