Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շուրջ 1000 տուժածներ մնում են հիվանդանոցներում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում Իտալիայի դեսպան Չեզարե Մարիա Ռագալյինին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ընդհանուր առմամբ զոհվածների թիվը մոտենում է 300-ի, շուրջ 1000 մարդ այժմ գտնվում է հիվանդանոցներում: Մոտավորապես 3000 մարդ մնացել է առանց օթևանի, նրանք տեղավորվել են վրանային ավաններում և ժամանակավոր կացարաններում, որոնք նրանց տրամադրել են երկրի իշխանությունները»,-ասել է դեսպանը:










































