Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի է ենթարկվել 2 բարձրաստիճան պաշտոնյա, հայտնում է հյուսիսկորեական The Chosun Ilbo պարբերականը:
Պարբերականի աղբյուրի տվյալներով` զենիթային սարքից հրապարակայնորեն գնդակահարվել են գյուղատնտեսության նախկին նախարար Խվան Մինը և կրթության նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցրած Ռի Յոն Չժին: «Մահապատիժն իրականացվել է Կիմ Չեն Ինի անձնական հրամանով Փխենյանի ռազմական ակադեմիայի բակում»,- գրել է պարբերականը:
Պարբերականի աղբյուրի համաձայն` դա առաջին դեպքն է, երբ մահապատժի են ենթարկվել ոչ ռազմական կամ կուսակցական գործիչներ: «Սա կարող է վկայել Հյուսիսային Կորեայում զտումների մասշտաբների ընդյալնման մասին և ավելի շուտ կապված է այս տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների փախուստների շարքի հետ»,- նշել է պարբերականը:











































