Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի փոխօգնական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները այն շրջաններում, որտեղ գտնվում է սիրիական ընդդիմությունը, միայն սրում են տարածաշրջանի իրավիճակը, հայտնում է Reuters-ը:
«Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ հետագա գործողությունները միայն բարդացնում են միասնական հակադաիշյան ճակատ ստեղծելու ջանքերը, որի համար մենք հանդես ենք գալիս»,- ասել է Ռոդսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:
Ռոդսը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պեկինում G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նրա խոսքով` Օբաման պլանավորում է Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը, ինչպես նաև «ԴԱԻՇ-ին համատեղ դիմակայումը»:








































