Thursday, 04 06 2026
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

Իսկ դիմացը պետությունն է

Կիրակի օրը Պռոշյան համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, որում ՀՀԿ-ական թեկնածուն հաղթեց ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուին: Հիշեցնենք, որ Պռոշյանում գյուղապետի ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո, որի պատճառներն ու կատարողները, նաև հնարավոր պատվիրատուները մինչև հիմա բացահայտված չեն: Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, և Պռոշյանում նա հաղթել էր ՀՀԿ-ի թեկնածուին՝ Արթուր Մուրադյանին: Եվ ահա Հրաչի սպանությունից հետո Արթուր Մուրադյանը ՀՅԴ-ական այլ մրցակցի հետ պայքարում կարողացավ հաղթել ձայների շատ փոքր առավելությամբ:

Երեկ ՀՅԴ-ականները դեռ չէին կողմնորոշվել ընտրություններին իրենց տված գնահատականների առումով, իսկ պաշտոնապես պարտված ՀՅԴ-ական թեկնածուն հայտարարել էր, որ ձայների վերահաշվարկ այնուհանդերձ պահանջելու է: Իրավիճակի առումով որոշակիություն կմտցնի հավանաբար ՀՅԴ-ի քաղաքական գնահատականը ընտրություններին, թեև չի բացառվում, որ ՀՅԴ-ն իրավիճակի շուրջ ներկայումս հարաբերությունների պարզաբանման մեջ է ՀՀԿ-ի հետ, և այդ պարզաբանումները կորոշակիացնեն քաղաքական գնահատականը:

Բոլոր դեպքերում, հայաստանյան ընտրությունները այսբերգի նման են և՛ նախընտրական, և՛ առավել ևս հետընտրական ժամանակաշրջանում, և շատ հարցեր որոշվում են այսբերգի անտեսանելի մասում:

Այս տեսանկյունից, տեղի ունեցող գործընթացը հետաքրքրական է ընդհանուր միտումների, ընդհանուր վեկտորի առումով, և նաև տրամաբանական է, որ համապետական կամ կիսահամապետական՝ երևանյան մասշտաբի ընտրություններում բացարձակ հաղթանակների տիրացած ՀՀԿ-ն՝ մեզ բոլորիս հայտնի ընտրական զեղծարարությունների միջոցով, բնականաբար պետք է նույն կերպ ագրեսիվ լիներ նաև ՏԻՄ մակարդակներում:

Սա ինչ-որ առումով այլևս նաև իներցիոն գործընթաց է: Այսինքն, այսպես ասած, բացարձակ և անպատիժ հաղթանակներն ուղղակիորեն բթացնում են սուբյեկտին, նրա մոտ վերացնում տարածության, ժամանակի և չափման որևէ այլ միավորի զգացում, և նա կլանում է անխնա, «ուտում է առանց մտածելու», պայթելու չափ: ՀՀԿ-ն հայտնվել է այդ վիճակում, նա պարզապես կորցրել է չափի, տարածության և ժամանակի զգացումը, բացարձակ հաղթանակներից վարակվել է բացարձակ անպատժելիության և անկասելիության զգացումով:

Իսկ սա լրջագույն սպառնալիքներով և վտանգներով հղի իրողություն է, որովհետև ուտում է ՀՀԿ-ն, իսկ պայթելու է պետությունը, որովհետև եթե իշխող քաղաքական ուժի արգելակները այլևս չեն պահում, կամ էլ պարզապես ոտքը նույնիսկ ձևի համար չի դրվում արգելակին, ապա դրա հետևանքը ոչ միայն կլինի, այսպես ասած, փորձանքի գալը, այլև այն, որ այդ փորձանքի զոհ կարող է դառնալ դիմացինը: Իսկ ՀՀԿ-ի դիմացը տվյալ պարագայում ՀՅԴ-ն չէ, այլ ամբողջ Հայաստանը: Այսինքն` Պռոշյանը Հայաստանի մի դրվագ է ընդամենը և այստեղ է խնդիրը:

Այսինքն` այստեղ երկու կուսակցությունների կամ կուսակցապետերի հարաբերությունների խնդիրը չէ, առավել ևս, որ նրանք տարբեր ժամանակներում լավ էլ լեզու են գտնում իրար հետ: Այստեղ երևույթն է խնդիրը, որի հետ պետության շահերն ու մարտահրավերները ոչ մի կերպ լեզու չեն գտնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում