Սիրիայի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի դաժան դիրքորոշումը ձևավորվել է նրա կնոջ՝ Սամանտայի ջանքերի շնորհիվ: Ըստ աղբյուրների տվյալների՝ կառավարության ղեկավարի կինը ամուսնուն դրդում է Սիրիայի հակամարտության լուծման ավելի ակտիվ գործողությունների:
Բանն այն է, որ Սամանտա Քեմերոնը բարեգործական այցով եղել է Մերձավոր Արևելքում, մարտին նա այցելել է Լիբանանում գտնվող փախստականների ճամբար:
Տիկին Քեմերոնը պատմել է 10-ամյա աղջնակի հետ հանդիպման մասին, ում մայրը զոհվել է պայթյունի հետևանքով: Նա հանդիպել է նաև որդեկորույս մոր հետ, ում որդին մահացել է դիպուկահարի կրակոցից: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի շատ ծնողներ և երեխաներ են մահանում, և երեխաներն ավելի հաճախ են զրկվում մանկությունից»,- ասել է նա՝ այդ ամենի մեջ մեղադրելով Սիրիայի կառավարական զորքերին:








































