«Չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը՝ այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում»,- «168 Ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի շուրջ:
Կիրակոսյանը նշել է, որ այդ պատկերացումը կազմել է նախորդ հինգշաբթի օրը՝ ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս, ինչպես հայտնի է, ժամանել էր Երևան, և Ռ. Կիրակոսյանը բավական երկար զրուցել է նրա հետ այս հարցերի շուրջ:
«Ես նաև չէի պատկերացնում, թե որքան ինտենսիվ է այս գործընթացը: Օրինակ՝ Ասոցացման պայմանագիրը կազմում է 250 էջ, իսկ խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը՝ ավելի քան 1000 էջ: Այդ պատճառով այս պայմանագիրը շատ դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստան կբերի մրցակցություն՝ բացելով հայկական շուկան: երկրորդը՝ Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ: Եվ սա իր հերթին՝ կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը»,- նշել է Ռ. Կիրակոսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 Ժամ»-ի այսօրվա համարում:






































