Փրինսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ արհեստական ինտելեկտի համակարգերը կարող են դրսևորել ռասիզմի նշաններ: Հետազոտության շրջանակներում սպիտակամորթ մարդկանց անունները ռոբոտը նշել է որպես «հաճելի», իսկ աֆրոամերիկացիների շրջանում տարածված անունները դասել է «ոչ հաճելի» բառերի շարքին: Աշխատանքի մասին հայտնում է RNS-ը:
Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել է ինքնուսուցվող արհեստական ինտելեկտի GloVe համակարգը: Այն զարգանում է ցանցային տեքստերի վերլուծության միջոցով և նշում է բառերի միջև իմաստաբանական կապը: Առաջադրանքի ընթացքում համակարգը պետք է ընտրեր «ծաղիկ» կամ «միջատ» բառերի տիպի բառեր, որոնք մասնագետները նշել են որպես «հաճելի» և «ոչ հաճելի», օրինակ՝ «ընտանիք» կամ «վթար»:
Երբ գիտնականները GloVe-ին ներկայացրել են անունների ցանկը, որոնցով հաճախ անվանակոչում են սպիտակամորթ մարդկանց, ինտելեկտը դրանք նշել է որպես «հաճելի», իսկ աֆրոամերիկացիների անունները դասել է «ոչ հաճելի» բառերի շարքին:












































