«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) Սոչի քաղաքում վերջերս նոր տարածք է գնել:
Թեև Ղարագյոզյանը վաղուց է, ինչ այնտեղ մեծ բնակարան ունի, այժմ էլ նոր հողատարածք է ձեռք բերել՝ առանձնատուն կառուցելու նպատակով: Նշվում է նաև, որ Ղարագյոզյանի բոլոր բիզնեսներն այնտեղ են, դրա համար էլ պատգամավորը գրեթե ամեն շաբաթ Աոչիում է՝ «իր գործերով»:
Ղարագյոզյանը թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































