Վերջերս իրականացված հետազոտության ժամանակ պարզվել է, որ հարցվածների 20 %-ն ամուսնական սեքսը ուղղակի պարտականություն են համարում, որը ընդհանրապես ոչ մի երջանկություն չի բերում:
Ժամանակակից մարդու կյանքը լիքն է սթրեսներով: Գրասենյակային ինտրիգները, ճանապարհային խցանումները, բանակցությունները, գործնական հանդիպումները, տնային խնդիրները առաջացնում են սթրեսային իրավիճակ և փոխում են սեքսի նկատմամբ վերաբերմունքը: Ընդ որում, տղամարդկանց դա ավելի շատ է վերաբերվում:
Հարցմանը մասնակցել է 2000 մարդ, ովքեր գտնվել են օրինական ամուսնության մեջ: Նրանցից 20 %-ն ընդունել է, որ կնոջ հետ սեքսը ձանձրալի և միօրինակ է: Նման իրավիճակը հիմնավորվել է նրանով, որ տարիների հետ կիրքը մարում է, իսկ մարդիկ դեպի լավը չեն փոխվում: Կանայք չեն շարունակում հետևել կազմվածքին, իսկ տղամարդիկ դադարում են կնոջ նկատմամբ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել։








































