Thursday, 02 07 2026
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ

Հայաստանը՝ մահաբեր վրաերթի շեմին

2008 թվականից ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը բավական ակտիվացրել էր Հայաստանի շփումներն Արևմուտքի հետ: Նկատելի էր նաև, որ Արևմուտքն էլ բավական ակտիվացրել է փոխադարձ ուշադրությունը: Ընդ որում, թերևս թյուր է այդ ամենը միայն հայ-թուրքական հարաբերության հարցում արևմտյան շահագրգռությամբ պայմանավորելը, քանի որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ ուշադրությունը շարունակում էր պահպանել և նույնիսկ աշխուժացնել անգամ հայ-թուրքական հարաբերության փակուղուց, սառեցումից հետո, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը չպետք է շաղկապվեն իրար:

Ավելին` Հայաստանի հետ Արևմուտքի հարաբերության օրակարգն ու թեմատիկան իսկ վկայում էին, որ բանը միայն հայ-թուրքական հարցում կամ Ղարաբաղի հարցում Հայաստանից պահանջվող զիջումները չեն, և գուցե ընդհանրապես այդպիսի զիջումներ, ինչպես մեր հանրության մի զգալի մասի մեջ է պատկերանում, մեզանից չէին էլ պահանջում: Միևնույն ժամանակ, նոր բովանդակություն առաջանալով հայ-արևմտյան հարաբերության տիրույթում, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում անփոփոխ մնաց և նույնիսկ որոշակի ուղղություններով, օրինակ` ռազմակայանների և անվտանգության, խորացավ հայ-ռուսական հարաբերության բովանդակությունը: Սա ընդունված է անվանել կոմպլեմենտարիզմ, սակայն ակնհայտ է, որ խորքային միտումները բոլորովին այլ են և հավասարապես Արևմուտքին ու Ռուսաստանին սիրաշահելու դաշտից ավելի վեր են կամ ավելի խորը և լայն:

Հայաստանը գտնվում էր և է՛ քաղաքակրթական մեծ անցման փուլում: Ըստ էության, Հայաստանի համար այդ անցումն ունի ոչ թե տասնամյակների, այլ թերևս նույնիսկ հարյուրամյակների, և գուցե չափազանցություն հնչի՝ հազարամյակների վաղեմություն: Խաչմերուկ կամ հատման կետ համարվող Հայաստանում հասունացել է գիտակցությունը, որ այդ խաչմերուկային վիճակն իրականում ոչ թե առավելություն է, այլ ինքնախաբեություն: Պետք է դուրս գալ խաչմերուկից, հատկապես երբ համաշխարհային երթևեկությունը սրընթաց ուժգնանում է, իսկ կանոններն էլ գտնվում են լուրջ փոփոխությունների փուլում:

Հայաստանում քաղաքակրթական անցման խնդիրը պետք է հասունանար ինքնաբերաբար, որովհետև անհնար է միշտ մնալ խաչմերուկում, երբ անցնող-դարձող «մեքենաները» իրար հետևից անխնա հարվածներ են հասցնում քեզ, իսկ դու շարունակում ես պարզունակ ինքնախաբեությունն այն մասին, որ խաչմերուկում գտնվելը շահեկան է աշխարհաքաղաքական առումով:

Ըստ երևույթին, տեխնոլոգիական առաջընթացը, տեխնոլոգիական հեղափոխությունը մեծացրեց հայության մեջ ինքնագիտակցության առաջընթացի հնարավորությունը, և այժմ պարզ է, որ աշխարհաքաղաքական շահեկանությունը ոչ թե խաչմերուկի մեջտեղում կանգնելն է՝ երբ անցնող երթևեկը անընդհատ քեզ է հարվածում, և ոչ էլ առավել ևս խաչմերուկ լինելը՝ երբ բոլորը անցնում-դառնում են քո վրայով, այլ հստակ քաղաքակրթական կողմնորոշումը: Իսկ այդ առումով, միարժեք է, որ ժամանակակից աշխարհում այն կարող է լինել միմիայն արևմտյան քաղաքակրթության ուղղությամբ, քանի որ այդ քաղաքակրթությունն է հասել ամենամեծ ձեռքբերումների և ներկայումս շարունակում է դուրս լինել մրցակցությունից:

Այստեղ ամենևին պետք չէ պարզունակացնել խնդիրն ու ասենք` հարց տալ, թե մի՞թե Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը, կամ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում նշանակելը քաղաքակրթական ընտրության հարց է: Շատերը նույնիսկ կասեն, թե վայ այդ ընտրությանը, եթե դա է մեր քաղաքակրթական ընտրությունը: Իհարկե ոչ, իհարկե այդ ամենը շատ մանր դրսևորումներ են, բայց նաև դրանք են բնորոշում Հայաստանի համար ընտրության բարդ գործընթացը, որում հայտնվել է իշխանությունը: Այդ իշխանությունն, անշուշտ, ինքն իրեն է դիմադրում, ինքն իր էությունը, կարծրատիպերն ու միֆերը պետք է կարողանա հաղթահարել, էլ չասած գավառական բարդույթների մասին: Սակայն խնդիրը այստեղ է, ոչ թե քաղաքական Արևմուտք, թե Ռուսաստան կողմնորոշման մեջ: Քաղաքակրթական ընտրությունը ամենևին չի նշանակում հանուն Արևմուտքի Ռուսաստանի մերժում: Դա առավելագույնը կարող է նշանակել այն, որ Հայաստանը կարող է որպես պետություն հստակեցնել նաև Ռուսաստանի հետ իր հարաբերությունը, ինչպես մյուս բոլոր խոշոր կամ ոչ այնքան խոշոր տնտեսաքաղաքական կենտրոնների հետ: Բայց այդ ամենն անելու համար պահանջվում է քաղաքակրթական ընտրությունը կատարել, առավել ևս, որ մենք շատ ենք ուշացել այդ հարցում` թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն՝ իհարկե էլիտաների մակարդակով: Իսկ առանց դրան մենք շարունակելու ենք մնալ խաչմերուկում՝ մեր պարզունակ պատկերացումներով վտանգելով ինքներս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում