Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «արքայական ակումբ»-ի հետ:
«Ես այստեղ եմ արդեն 4 տարի և շատ երջանիկ եմ զգում ինձ: Ցանկանում եմ դեռ երկար տարիներ անցկացնել «Ռեալ»-ում:
Այժմ ընթանում են բանակցություններ և ես լիահույս եմ, որ մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրեմ «Ռեալ»-ի հետ», – ասել է Մոդրիչը:







































