Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) դեմ պայքարի շրջանակներում ձերբակալությունների ալիքը հասել է Türk Telekom հեռահաղորդակցային ընկերությանը:
Դատարանը տվել է Türk Telekom-ի 89 աշխատակցի ձերբակալության օրդեր: Ներկա դրությամբ արդեն ձերբակալվել է 53 մարդ: Ավելի վաղ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել էր 28 կասկածյալ, սակայն նրանցից 17-ին ազատ են արձակել:







































