Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի, այսպես ասած, «փխրունությունը» լուրջ անհանգստություն է առաջացնում: Այսպես է կարծում ԵԱՀԿ նախագահի հատուկ հանձնակատար Անջեյ Կասպրշիկը:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը սպառնալիքի տակ են դնում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
«Չնայած հրադադարի խախտման հաճախակի դեպքերին, ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական սահմանին և ճակատային գծում իրավիճակը կայուն է»,- Կասպրշիկի խոսքերը մեջբերում է Trend-ը:
ԵԱՀԿ հատուկ հանձնակատարը նաև նշել է, որ նվազել է հրադադարի խախտման հետևանքով զոհերի թիվը։









































