Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Կլաուդիո Բրավոյի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին:
«Բրավոյի հետ միշտ ազնիվ ենք եղել միմյանց նկատմամբ: Մենք ցանկանում էինք խաղաաշտ դուրս գալ յուրաքանչյուր խաղում, սակայն միայն մեկ դարպասապահ կարող է լինել խաղադաշտում: Սա այն է, ինչ մենք ունենք», – ասել է Տեր Շտեգենը:
Հիշեցնենք, որ Բրավոն «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում չհայտնվելու պատճառով որոշում կայացրեց հեռանալ կատալոնական ակումբից:







































