Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Մինսկի համաձայնությունների կատարման մակարդակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Չեմ թաքցնի, որ մենք գոհ չենք և չպետք է գոհ լինենք Մինսկի համաձայնությունների կատարման մակարդակից»,- ասել է նա:
Շտայնմայերը նաև հայտնել է, որ Գերմանիան շարունակում է Ֆրանսիայի հետ համատեղ դիվանագիտական ջանքեր գործադրել «նորմանդյան ձևաչափի» շրջանակներում:











































