Wednesday, 08 05 2024
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն

ԱՄՆ-ի միջուկային պարտությունը. Parlamentni Listy, Չեխիա

Վաշինգտոնի և Անարայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով ԱՄՆ-ը սկսեց ատոմային ռումբերը տարհանել թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից և տեղափոխել Ռումինիայում գտնվող Դեվեսեու ռազմաբազան: Այս լուրը, սակայն, չմեկնաբանեցին ոչ Ռումինիայի ԱԳՆ-ն ոչ էլ ԱՄՆ պետդեպը և պենտագոնը, ինչը տարատեսակ ենթադրությունների տեղիք է տալիս:

Քերին այսօր բացահայտորեն հայտարարում է, որ Անկարան կդադարի անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե Թուրքիան շարունակի Գյուլենի կողմնակիցերի դեմ դաժան քաղաքականությունը: Սակայն էրդողանը վաղուց ոչինչ և ոչ մեկին չի լսում այն պահից սկսած, երբ նա հասկացավ, որ ԱՄՆ համար ինքը օգտակար է միայն որոշ հարցերում, և որ Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ: Արևմուտքի համար ցանկալի չէ, որ Թուրքիան անկախ և կարևոր աշխարհաքաղքական դեր ունենա: Անկարան բացառեց Գյուլենի հարցում ԱՄՆ հետ փոխզիջման գնալու հնարավորությունը:

ԱՄՆ-ից կախվածության նվազեցման համար վերջին տարիներին Թուրքիան DECA-ից՝ Պաշտպանության և տնտեսական հարցերով համագործակցության մասին համաձայնագրից դուրս սկսեց որպես պաշտպանության ոլորտի մատակարարներ ընտրել Իսրայելին, Ֆրանսիային և ի սկզբանե վախ ներշնչող Ռուսաստանին: Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի հետ կապված տեսական վտանգները մոռացվեցին այն բանից հետո, երբ Էրդողանը հասկացավ, որ ամենամեծ վտանգը իր սեփական երկրում ամերիկյան հինգերորդ շարասյունն է:

Թուրքիան աստիճանաբար սկսում է Ռուսաստանին ընդունել որպես տարածաշրջանում գխավոր ուժի: Մոսկվայի ճնշմամբ՝ սուննի Թուրքիան հաշտեցման է գնում շիա Իրանի հետ և Ռուսաստանի հետ համատեղ ստեղծում է տարածաշրջանային ռազմատնտեսական դաշինք:

Ռուսաստանի հորդորով՝ Թուրքիան ծրագրում է փակել Սիրիայի հետ սահմանը՝ դրանով դադարեցնելով Ասադի դեմ մարտնչող իսլամիստ զինյալներին զենքի մատակարարումը: Կվերականգնվեն Սև ծովով Թուրքիա և Հարավարևելյան Եվրոպա ռուսական գազը տեղափոխող խողովակաշարի կառուցումը: Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ:

«Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Լուկոյլը» հետաքրքրություն ցուցաբերեցին Իրանում մի շարք նախագծերի վերաբերյալ: Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել Անկարայի հետ ԵՄ գազ մատակարարելու հարցում, այնպես որ «Թուրքական հոսքը» իրականություն կդառնա:

Այս ամենից հետևում է, որ «ամենակարող» ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն շատ փող է կորցրել թուրքական բանակի համար կադրեր պատրաստելու նպատակով, այլև կորցրել է Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակ ունեցող անդամ երկրի և որպես Մերձավոր Արևելքում իր հենարանի: Թուրքիան, ի դեմս Ռուսաստանի, ձեռք է բերել գործընկերոջ, որը չի սովորեցնի իրեն մարդու իրավունքներ, նույնիսկ եթե Թուրքիան վերադարձնի մահապատիժը և կախաղան հանի Գյուլենի բոլոր կողմնակիցներին և ամերիկացի լրտեսներին:

Այսօր Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է դիմակայելու շատ ավելի բարդ խնդիրների և սպառնալիքների, քան մինչ այսօր տևած սառը պատերազմի ողջ ընթացքում: ՆԱՏՕ-ն բախվել է նկրտումներ ունեցող ոչ պետական սուբյեկտների՝ դաշտային հրամանատարների առկայությամբ թույլ և քայքայվող երկրներում հեղաշրջումներին, քաղաքական և կրոնական ծայրահեղականությանը, և այդ ամենը կապված է Եվրոպա փախստականների մասսայական ներգաղթի հետ: Այդ ամենը պահանջում է ավելի բարդ և բազմակողմանի մոտեցում, քան առաջ էր, սակայն ՆԱՏՕ-ն այսօր արագ արձագանքման համար չունի անհրաժեշտ ռեսուրսներ: Փաստացի, Վրաստանում պատերազմի ելքը անշրջելիորեն որոշվեց մեկ գիշերվա ընթացքում:

Գիտակից մարդկանց մխիթարում է միայն այն, որ Խորհրդային միությունն այլևս գոյություն չունի, և Ռուսաստանի կոշտ վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, Ուկրաինան քայքայող քաղաքացիական պատերազմը, քայքայվող տնտեսությունը, ըստ էության, դեպի իր սահմանները ձգվող ՆԱՏՕ-ի հանդեպ Ռուսաստանի պաշտպանությունն է: Ոչ մի ապացույց չկա, որ Մոսկվան պատրաստվում է Բալկանների միջով հասնել Ատլանտյան օվկիանոս. նրան բավականացնում են ինչպես սեփական խնդիրը, այնպես էլ սահմանակից երկրների հետ ունեցած խնդիրները:

Այնուամենայնիվ, այսօր բացի Ռուսաստանից և Չինաստանից, ուրիշ ոչ մի երկիր մարդկային և պաշտպանական ռեսուրսներ չունի երկարատև պատերազմում ինքն իրեն բավարարելու համար: Նույնիսկ ԱՄՆ-ը, առավել ևս Եվրոպան, հատկապես քայքայվող Ուկրաինան:

Այսօր ՆԱՏՕ-ն ժամանակավրեպ է, և Անկարայի անդամակցությունը դաշինքին այդ ժամանակավրեպության գագաթնակետն է: Պուտինը Կրեմլում ծիծաղում է և ասում, որ դրա մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում գիտեին սառը պատերազմի սկսվելուց ի վեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում