Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ռախոյը նաև ընդգծել է, որ հանգիստ է վերաբերվում իր՝ Ժողովրդական կուսակցության հաշվեհամարների ստուգումներին, և կուսակիցներին վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա:
Վարչապետի հրաժարականը պահանջում են Իսպանիայի ընդդմադիր ուժերը: Սկանդալը բարձրացել է, երբ մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ իշխող Ժողովրդական կուսակցությունը երկար ժամանակ է, ինչ ապօրինի է ֆինանսավորվում:
Իսկ ավելի ուշ հրապարակված Ռախոյի և կուսակցության գանձապահ Լուիս Բարսենասի երկխոսության մեջ վարչապետը Բարսենասին բարոյական աջակցություն է հայտնում և «ամրապնդվելու» կոչ անում:









































