Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ակումբը չկարողացավ իրականացնել նախատեսված տրանսֆերային աշխատանքները:
«Տրանսֆերային պատուհանը խելահեղ ժամանակաշրջան է: «Չելսի»-ն չկարողացավ իրագործել տրանսֆերային բոլոր ծրագրերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչ վերաբերում է Էդուարդոյին, ապա մեզ երրորդ դարպասապահ էր անհրաժեշտ:
Այժմ իրավիճակը շատ պարզ է: Ունենք 3 դարպասապահ` 1-ինը Կուրտուան է, 2-րդը` Բեգովիչը, 3-րդը` Էդուարդոն»,- BBC-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:








































