Շվեյցարիայում զոհվել է իտալացի բեյսջամփեր Արմին Շմիդերը: Նրա վերջին թռիչքը ցուցադրվել է Facebook-ով և տեսագրվել է:
«Այսօր բոլորը թռչում են ինձ հետ: Սակայն դուք միայն կլսեք: Ես դնում եմ սմարթֆոնը գրպանս»,- ասել է նա մեկնարկից առաջ՝ դիմելով իր առցանց օգտատերերին: Տեսագրության սկզբում նա երևում է արդեն հանդերձավորված և պատրաստ թռիչքին: Ապա լսվում է միայն քամու սուլոց, տղամարդու գոռոց և հարվածի ձայնը: Թռիչքը տևել է մոտ 1 րոպե:
28-ամյա Շմիդերը Ալպերում վերջին ամիսներին զոհված չորրորդ էքստրեմալն է: Նրանից առաջ զոհվել են 18-ամյա Ուլի Էմանուելը, 33-ամյա Ալեքսանդր Պոլին և նրա ազգական Դարիո Զանոնը, գրում է Mundo Deportivo-ը:











































