Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Առաքելականություն և պատմականություն

Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, գրեթե հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Բոլորիս աչքի առաջ է, թե ինչ է կատարվում, օրինակ, Կաթոլիկ եկեղեցում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գործունեության տեսքով: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: Այս ամենն առաջ են բերում համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ:

Ի վերջո, այս խնդիրներում չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու, մինչ այժմ եղած իներտությունը և իշխանահաճությունը հասարակամետ դինամիկայով փոխարինելու կենսական խնդիրներ: Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ ՀԱԵ ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի:

Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա Հայ Առաքելական եկեղեցուն առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ:

Ո՛չ Մեծի Տանն Կիլիկիո դաշնակցության հովանո ներքո գործող կաթողիկոսության Արամ Ա-ի խիստ քաղաքական հետաքրքրություններ հետապնդող պաթոսախառն, բայց բովանդակազուրկ մերթընդմերթ ընդդիմադիր ելույթները, ո՛չ Երուսաղեմի Նուրհան պատրիարք սրբազան հոր Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված գարշահոտ նամակները, ո՛չ իսկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սերը առ հանրապետական վերնախավերն ու բենտլիները, ո՛չ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գիտակցված ու չգիտակցված բացթողումները ողջամիտ հային չեն կարող դուրս դնել իր ակունքները սնող առանցքից։

Արամ կաթողիկոսն էլ, Նուրհան Մանուկյան և Արամ Աթեշյան պատրիարքներն ու սրբազանները, մյուս՝ կարգի մեջ և կարգալույծ հոգևորականները գիտեն իրենց հանապազօրյա մեղքերի ծանրության աստիճանը և եթե դրանց վերաբերյալ նամակներ ու պատվերով «շրջաբերականներ» չեն շրջանառվում, թող որևէ մեկը չկասկածի, որ Երևանում կան քաջատեղյակներ, թե ինչ է իրականում տեղի ունենում Անթիլիասում, Երուսաղեմում, Կ. Պոլսում և այլուր։

Համայն հայությանն անհրաժեշտ է, որ Հայ Առաքելական Մայր եկեղեցին հետայսու առավել պատասխանատու դառնա իր նախաձեռնություններում և ընդհանրապես հետագա գործունեության հանդեպ՝ ի տարբերություն ներկայիս իշխանահաճո կրավորական կեցվածքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում