Գերմանիայի կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Անգելա Մերկելը մինչև 2017 թվականի սկիզբը հետաձգել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը, հայտնում է Der Spiegel-ը:
Հետաձգումը կապված է այն բանի հետ, որ Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), իսկ առաջին հերթին՝ նրա ներկայացուցիչ Հորսթ Զեհոֆերը, միայն հաջորդ տարվա գարնանը պետք է որոշեն, թե արդյոք ՔՍՄ-ն կրկին կաջակցի՞ Մերկելի թեկնածությանը, թե՞ ոչ:
Անգելա Մերկելը սկզբնապես պլանավորել էր հրապարակայնորեն հայտարարել իր պլանների մասին 2016 թվականի սկզբին, սակայն հետաձգել էր իր որոշումը մինչև աշուն` միգրացիոն ճգնաժամի և ՔՍՄ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այժմ որոշումը կրկին հետաձգվել է մինչև 2017 թվականի սկիզբ:







































