ԱՄՆ-ը կողմ է Սիրիայի միասնականության պահպանմանը և չի աջակցում քրդերի անկախությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է Daily Sabah-ը։
«Մենք կողմ ենք միասնական Սիրիային։ Մենք չենք աջակցում անկախ քրդական նախաձեռնությանը։ Աշխատանքը քրդական ուժերի որոշ տարրերի հետ տարվել է շատ սահմանափակ հիմքով»,- հայտարարել է Քերին Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
Լավրովն իր հերթին նշել է, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մաս։
«Մենք ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթացի հրատապ մեկնարկի անհրաժեշտությունը, որին պետք է մասնակցություն ունենան սիրիական բոլոր կողմերը։ Քրդերը պետք է այդ գործընթացում լինեն լիարժեքորեն ներկայացված, նրանք պետք է մնան սիրիական պետության մաս և լինեն խնդրի լուծման մաս»,- ասել է Լավրովը։










































