Ամերիկյան Կենտուկի նահանգի միանգամից երկու բնակավայրերում մարդիկ հայտնել են, որ որդեր են նկատել McDonald’s-ից գնված սննդում՝ հայտնում է Associated Press-ը։
Մեյֆիլդի բնակչուհի Մեդիսոն Սթիվենսը հաստատում է, որ օգոստոսի 21-ին այցելել է տեղի McDonald’s և սնունդ գնել իր ու իր 1-ամյա որդու համար։ Նրա խոսքով՝ երբ ինքը պատրաստվում էր ուտել համբուրգերը, դրա միջից ընկել է կենդանի որդ։
Սթիվենսը պատմել է, որ դիմել է հաստատության ղեկավարությանը, և ընկերությունն իրեն տեղի ունեցածի համար ուղարկել է 10 դոլարանոց նվեր-քարտ։
Արագ սննդի ռեստորանի մեկ այլ այցելու՝ Լեյսի Ջո Լովետը, պատմել է, որ որդ է գտել իր համբուրգերում։ Դա տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Դրաֆենվիլում, որը մի քանի տասնյակ կմ հեռավորւթյան վրա է գտնվում Մեյֆիլդից։
McDonald’s-ի մամլո քարտուղար Մայքլ Լավը հայտարարել է, որ ընկերությունը հետաքննություն է անցկացնում և կընդունի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ հարցի լուծման համար։









































