Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Քայսերի քաղաքի մզկիթում աղոթողների վրա ջահ է ընկել: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է HaberTurk-ը:
Արդյունքում՝ ամենաքիչը 11 մարդ վիրավորվել է: Հեռուստաալիքի տվյալներով՝ ջահը մզկիթում կախել են ուրբաթ առավոտյան: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:









































