Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման մեջ մեծ ներդրումի համար պարգևատրել Բարեկամության շքանշանով Նալբանդյան Էդվարդ Աղվանովիչին՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է նաև Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության ազգային ժողովի նախագահ Պանի Յատխոտին և ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանին:
Բացի այդ, Բարեկամության շքանշան է ստացել Կանադայում Վինձորի համալսարանին կից ժամանակակից վիրտուալ ախտորոշիչ մեթոդների զարգացման ինստիտուտի տնօրեն Ռոման Մաևը:










































