Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵՄ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման խնդրին:
Յըլդըրըմը զգուշացրել է, որ եթե ԵՄ-ն չկատարի Թուրքիայի հետ կնքած միգրացիոն համաձայնագրով պայմանավորվածությունները, ապա փախստականները չեն դառնա միայն Թուրքիայի խնդիրը:
«Այդ խնդիրը ներառելով ամբողջ Եվրոպան՝ կրելու է տարածաշրջանային ընդգրկուն բնույթ: ԵՄ կողմից վիզային ռեժիմը չեղյալ չհայտարարելը նրա համար հղի է ապօրինի ներգաղթյալների հետ կապված խնդիրներով: ԵՄ-ն պետք է գիտակցի ներագղթյալների շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:











































