Իրանում ներկայում կառուցվում է 8000 կմ երկաթուղի՝ ասել է Իրանի Ճանապարհների և քաղաքային զարգացման հարցերով նախարար Ալի Նիկզադը: Այս մասին փոխանցում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքերով՝ համապատասխան նախագծերի իրականացման ավարտին երկրի բոլոր մարզերը կմիանան ազգային երկաթուղային ցանցով:
Նիկզադը նշել է, որ հիմնական նախագծերից մեկը, որը սկսվել էր Ահմադինեժադի նախագահության օրոք, Իրանի Գորգան և Թուրքմենստանի Ինջեբուրուն քաղաքների միջև երկաթուղու կառուցումն էր, որի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 27-ին։







































