ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ընտրության արդյունքները:
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հաղթող է ճանաչվել՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը: 55 քվեարկողներից 40-ը իրենց ձայնը տվել են «Ռեալ»-ի առաջատարին:
«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ստացել է 8 քվե, իսկ «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 7:








































