ՌԴ-ն ու Բելառուսը նախնական կարգով համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր սխեման՝ պրոֆիլային նախարարների մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո: Այս մասին գրում է Kommersant –ը։
«Գնի դոլարային բանաձևի փոխարեն կկիրառվի ամբողջովին ռուբլայինը՝ Ռուսաստանում գազի միջին գնի հիման վրա՝ բարձրացվող գործակցով: Դրա արդյունքում 2017 թվականին Մինսկի համար գազը կէժանանա մոտավորապես 30 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մինչև6 հազար ռուբլի: Այնուհետև գազի արժեքը ՌԴ-¬ում և Բելառուսում կշարունակի մոտենալ և հավասարվել մինչև 2025 թվականը, երբ պետք է սկսի գործել երկու երկրների էլեկտրաէներգիայի միասնական շուկան»,¬ -գրում է պարբերականը։
Ավելի վաղ Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը հայտարարել էր, որ Բելառուսը ՌԴ-¬ից հանրապետությանը մատակարարվող գազի արդարացի գինը համարում է հազար խորանարդ մետրի դիմաց 73 դոլարը: Նախարարն ընդգծել էր, որ բելառուսական կողմը «խոսում է ոչ թե (գազի) զեղչի, այլ շուկայական հավասարաեկամտային գների մասին»: Ավելի վաղ ՌԴ-¬ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել էր, որ Բելառուսի համար ռուսական գազի մատակարարումների ընթացիկ գինը կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 132 դոլար։









































