Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսերին կարող է մանդատ տրամադրել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում ընթանում է տվյալ հարցի դիտարկման գործընթաց. «Բաքվում տեղի է ունենալու ԵՄ-Ադրբեջան ենթակոմիտեների նիստ: Մենք պայմանավորվել ենք նրանց հետ և շուտով ձեռնամուխ կլինենք աշխատանքներին:
Եթե չեմ սխալվում՝ առաջին ենթակոմիտեի նիստն անցկացվելու է սեպտեմբերին, իսկ վերջինը՝ դեկտեմբերին: Բոլոր նիստերն անցկացվելու են Բաքվում»:









































