Saturday, 27 06 2026
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»

Իսրայելը Սիրիային հարվածելու համար օգտագործել է թուրքական բազա. ԶԼՄ-ներ

Իսրայելի զինվորականներն օգտագործել են թուրքական ռազմական բազա՝ Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու համար, որի հետևանքով, ԶԼՄ-ների տվյալներով՝ ոչնչացվել է ռուսական հականավային հրթիռներով պահեստ: Այս մասին հաղորդում է Russia Today հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:

Ընդհուպ մինչև 2013թ. մարտը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները ձևավորվել են ոչ լավագույն կերպով, ինչի պատճառը հիմնականում երեք տարվա վաղեմության դեպքն է, երբ թուրք ութ ակտիվիստներ սպանվեցին Իսրայելի հարձակման հետևանքով: Այդ ժամանակ Թուրքիան խզեց դիվանագիտական և ռազմական կապերն Իսրայելի հետ՝ ի նշան բողոքի:

Գերտերությունները պայմանավորվեցին բարելավել հարաբերությունները միայն այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ ներողություն խնդրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ հաղորդում է RT-ը:

Եթե տվյալները հաստատվեն, թե՝ մուսուլմանական երկիրն օգնել է Իսրայելին հարձակում գործել մեկ այլ մուսուլմանական պետության վրա, Թուրքիան կարող է հայտնվել շատ բարդ իրադրության առջև:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոչնչացվել է Սիրիայի Լաթաքիա քաղաքի ռազմական օբյեկտը, որտեղ պահվել են «Յախոնտ» հրթիռները: Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի կառավարության աղբյուրներին, հաղորդել են, որ պայթյունները կազմակերպվել են Իսրայելի ղեկավարության կողմից, իսկ հարձակման թիրախը եղել են հականավային ռուսական հրթիռները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում