Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Բալաքը կարծում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը ճիշտ է վարվել՝ Կառլո Անչելոտիին վստահելով:
«Անչելոտին համապատասխանում է «Բավարիա»-ին: Ես նրա հետ աշխատել եմ «Չելսի»-ում և ավելի քան վստահ եմ, որ Անչելոտիի գլխավորությամբ «Բավարիա»-ն մեծ հաջողությունների կհասնի», – ասել է Բալաքը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Կառլո Անչելոտին «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Խոսեպ Գվարդիոլային:











































