Քննությունը Մոսկվայի կենտրոնում օգոստոսի 24-ին Սիթիբանկի մասնաճյուղի գրավման հիմնական շարժառիթ է համարւմ ձերբակալված Արամ Պետրոսյանի ծանր ֆինանսական վիճակը։ Այս մասին հայտում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլյա Իվանովային։
«Որպես առաջնային շարժառիթ Գլխավոր վարչության քննիչները դիտարկում են ծանր ֆինանսական վիճակն ու հնարավորության բացակայությունը՝ կատարելու վարկային պարտավորությունները տարբեր բանկերի առջև»,- ասել է նա։
Ծրագրվում է, որ այսօր դատարանը կքննի կասկածյալի կալանման վերաբերյալ միջնորդությունը։







































